Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Լաչինի միջանցքի հարցով ունենք ակնկալիք, որովհետեւ խաղաղապահների վերահսկողության ներքո է»․ Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Անկեղծ, կառուցողական խոսակցություն տեղի ունեցավ։ Ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերի ենք անդրադարձել, ներկայացրել վերջին զարգացումները։ Ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Լաչինի միջանցքի հարցով, այո, իհարկե ակնկալում ենք, որովհետեւ այն ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո է»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին,թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ  հանդիպման արդյունքում կա՞ ակնկալիք, որ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ աշխատանք կլինի։

Արարատ Միրզոյանը նշեց․ «Երկու երկրներն անելիք ունեն Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ Ադրբեջանը պետք է ապահովի, իսկ ՌԴ-ն՝ վերահսկի, ինչպես գրված է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության մեջ»։

Ըստ Միրզոյանի՝ Մոսկվայում քննարկվել է նաեւ Ադրբեջանի նախագահի հետ առաջիկայում հանդիպելու հնարավորությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ