Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես եռակողմ պայմանավորվածությունների համատեքստում. Լավրով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանը հանդես է գալիս Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները լիարժեք ծավալով իրականացնելու օգտին, իսկ Լաչինի միջանցքի թեման պետք է դիտարկվի հենց այդ համատեքստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ խստորեն և ամբողջ ծավալով, առանց որևէ իմպրովիզների իրականացվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այդ համատեքստում»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ