Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավ, բա էլ դուք ինչի՞ համար եք, եթե թշնամու հնարավոր առաջխաղացման ու «ճշգրտումներին չսպասելու» պահը բաց եք թողել. «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 30-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ինչպես կնշեին ոստիկանական օպերատիվ ամփոփաթերթիկներում, այսինքն, երբ համացանցում արդեն տարածվում էին ադրբեջանական զորքերի առաջխաղացման ու դիրքավորվելու կադրերն ու Սյունիքի մարզից տեղացիների ահազանգերը, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ հաստատում էին իրենց իշխանության ղեկավարի ասածը, որ նախապես թշնամու հետ պայմանավորված են եղել: Ու չնայած դա ուշագրավ հաղորդագրություն է բոլոր առումներով, բայց առանձնահատուկ հետաքրքրական են 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը: Հիացեք, թե ինչ է հայտարարում Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ն. «…4. Տեղակայման ընթացքում (սահմանապահների) ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: 5. Հայկական կողմի հաշվարկներով, հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: 6. Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: Այսինքն, բացի այն, որ ադրբեջանական կողմի հետ բան են պայմանավորվել, ինչի մասին, պարզվում է, չեն բարեհաճել անգամ տեղի հայ բնակչությանը հայտնել, և մարդիկ գյուղերով անակնկալի են եկել, դեռ մի բան էլ, պարզվում է, ադրբեջանական կողմը չի սպասել ինչ-ինչ ճշգրտումներին, առաջ է եկել:

Լավ, բա էլ դուք ինչի՞ համար եք, եթե թշնամու հնարավոր առաջխաղացման ու «ճշգրտումներին չսպասելու» պահը բաց եք թողել (չնայած, չենք կարծում, թե նկատած ու վերև զեկուցած չլինեն): Թե՞ զեկուցել եք, ձեզ ասվել է՝ «հանգիստ նստեք տեղներդ»: Ու հիմա ո՞ւմ եք ուզում պարզերես անել՝ նման հակասական բաներ հաղորդագրելով: Ոչ պակաս վրդովեցուցիչ է ԱԱԾ տարածած հաղորդագրության փաշինյանական ոճն ու տոնայնությունը: Հատուկ նշում են, թե «ադրբեջանական կողմը» («կո՜ղմ…», հանկարծ չասեն՝ թշնամին) մի 5 տեղ է առաջ եկել, այն էլ՝ ընդամենը 100-300 մետր:

Այնպիսի տպավորություն է, որ երկրի ոչնչացումն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։