Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Լավրովը չի ասել չէ՞, որ պետք է միջանցքի խնդիր լուծվի. ադրբեջանական տրանսպորտային միջոցները մեր ճանապարհներն օգտագործելիս խնդիր չեն ունենա». Անդրանիկ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Պարոն Օսկանյանը պարտավոր է գալ ու պատասխանել հարցերին: Ես իմ գրառմամբ ցույց եմ տվել, որ նրա գալը բխում է իր անձնական շահերից ու մեր երկրի շահերից: Հպարտ կեցվածքով պետք է Վարդան Օսկանյանը գա ու հանձնաժողովում պատասխանի մեր բոլոր հարցերին»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ Վարդան Օսկանյանին հրավիրելու փաստին:

Նրա կարծիքով՝ Վարդան Օսկանյանն ակնհայտ խուսափում է: Լրագրողների դիտարկմանը՝ նա կարծում է, որ հանձնաժողովն անաչառ չէ, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ թող գա, մեր ոչ անաչառությունը էկրաններից ցույց տա: Ազգային ժողովն առաջնային մանդատ ունեցող կառույց է: Եթե հարցեր կունենա, պետք է բոլոր պաշտոնյաներն էլ գան: Մեր ցանկի մեջ նաև ներկայիս իշխանության իշխանավորներ կան՝ սկսած Նիկոլ Փաշինյանից: Նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին բանակցային փուլում ներգրավված ԱԳ նախարարներ կան հրավիրված»:

Լրագրողների դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը բանակցում էր իր սեփական կետից, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Բա ո՞ւմ կետից բանակցեր: Ուզում ենք հասկանանք՝ էն կետերը ո՞ւր են: Բա Օսկանյանին ինչի՞ ենք կանչում. էդ տասը տարվա կետերի տեղն ենք ուզում գտնել: Թող գա իր փառահեղ գիտելիքները մեր՝ դիլետանտներիս առաջ դնի: Իհարկե, Էդվարդ Նալբանդյանին էլ պետք է կանչենք: Որոշակի լաոների էլ պիտի կանչենք: Բա մեր ժողովուրդը չիմանա՞ էս ամբողջն ինչի արդյունք էր»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին  լավ տեղյակ չէ, բայց տեղյակ է, որ շտկումներ են արել ՌԴ պաշտոնական մարմինները: Ու ասաց. «Այդ հարցերին չեմ պատասխանի, քանի դեռ չեմ ճշտել շտկումները, արդյոք դրանք լեզվական սխալ են, թե տրամաբանական ձևակերպումներ են: Ինչո՞ւ եք զարմանում: Սխալներ քիչ են եղե՞լ: Լինում են նաև նման մակարդակի սխալներ: Եղել է ձևակերպում, որը որոշակի բացատրությունների խնդիր ունի, և ամենաուշը վաղը տարբեր խողովակներով կպարզաբանվեն»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին և երթուղիների ռեժիմի մասին պարզաբանումներին, մասնավորապես, որ «այն լինելու է պարզեցված եւ հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա»՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «ՀՀ ինքնիշխանությանը որևէ վտանգավոր բան պիտի տեղի չունենա: Այն մոտեցումը, ինչպիսին է Լաչինի միջանցքը, այս պահին քննարկման ենթակա չէ: Ադրբեջանական տրանսպորտային միջոցները մեր ճանապարհների օգտագործման մեջ որևէ խնդիր չեն ունենա, բայց դա միջանցք չէ: Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող որևէ բան չպետք է տեղի ունենա»:

Լրագրողների համար Անդրանիկ Քոչարյանը հետևյալ համեմատությունն արեց. «Դուք որ Ֆրանսիայից Իտալիա եք գնում, այնտեղ խնդիր ե՞ք ունենում»: Լրագրողների դիտարկմանը՝ բայց նրանք թշնամի չեն, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Թշնամանքի մասին ենք խոսո՞ւմ, թե՞ խաղաղության: Մենք խոսում ենք պատասխանատու պետական մոտեցումների և անվտանգության երաշխիքների մասին»:

Անդրանիկ Քոչարյանը փաստեց՝ ՀՀ-ի և Արցախի միջև կա հստակ միջանցք և դրա պահպանության խնդիրն իրականացնում է մեր ռազմավարական գործընկերը: Նա վստահեցրեց՝ նոր միջանցք ստեղծելու մասին խոսակցություն, քննարկման առարկա գոյություն չունի ու նշեց. «Լավրովը չի ասել չէ՞, որ պետք է միջանցքի խնդիր լուծվի»: Հարցին՝ ի՞նչ է նշանակում պարզեցված, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դա նշանակում է ճանապարհ, որ մտնում ես, գնում ես, դուրս ես գալիս: Մեքենաները, անցնելով համապատասխան ընթացակարգերը, Ա կետից Բ կետը կհասնեն, և դրա մեջ մտնում է մաքսային, սահմանապահ ծառայությունների աշխատանքը»: Հարցին՝ այնտեղ ո՞ր երկրի սահմանապահներ են լինելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դա ենթադրում է, որ մենք, ռուս սահմանապահներ էլ են կանգնած, մեր ԱԱԾ-ն էլ է: Դա տարբեր փոխհամաձայնությունների, պարտականությունների կատարման տիրույթում է: Գոյություն չունեցող խնդիրը մի դարձրեք ցանկալի և օգտագործելի հակառակ կողմի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ