Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավրովը Ղարաբաղը հայտարարեց «Ադրբեջանի» տարածք, որտեղ «հայերը կարող են ունենալ Կոսովոյի սերբերի նման իրավունքներ»

Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում Լավրովը հայտարարել է. «Մենք աջակցում ենք Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների հարցով ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը։ Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են հարազատ լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը պահպանելը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում ունենալը, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։

Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, այդպիսի իրավունքներ են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնության մեջ՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ»։

ՌԴ-ն Երեւանի համաձայնությամբ պաշտոնապես մերժում է Արցախի կարգավիճակը եւ Արցախը հայտարարում է «Ադրբեջանի» տարածք, որտեղ հայերը կարող են ունենալ «Դոնբասի ուկրաինացիների» եւ Կոսովոյի սերբ փոքրամասնության իրավունքները։ Սա Նիկոլի՝ «Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության» ագենտուրային պարտավորությունն է՝ մերժելով Արցախի խնդիրը միջազգային ատյաններում ինքնորոշման հիմքով կարգավորելու առաջարկները։