Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լիոնել Մեսսին հեռանում է ՊՍԺ-ից

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Նշվում է, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 35-ամյա ֆուտբոլիստը կհեռանա ակումբից, քանի որ մտադիր չէ համաձայնվել առաջարկվող աշխատավարձի 75%-ով կրճատմանը։

«Ես պատիվ եմ ունեցել մարզել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին: «Պարկ դե Պրենս» մարզադաշտում «Կլերմոն»-ի հետ խաղը Լեոյի վերջին հանդիպումը կլինի»,- ասել է մարզիչը։

Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնա»-ից 2021 թվականին։ 2022թ-ի դեկտեմբերին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն իր կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Փարիզյան ակումբի կազմում նա անցկացրել է 74 հանդիպում, որոնցում խփել է 32 գնդակ և կատարել 35 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սաուդյան «Ալ-Հիլալը» ակումբը ռեկորդային պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսսիին։

Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր, որի համաձայն՝ նա կստանա ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը՝ նրա հայրը՝ Խորխե Մեսսին, համաձայնել է պայմանագրի պայմաններին: Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի հենց մարզիկը։