Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ

Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին հայտնում է CNN Portugal-ը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

Զոհերը եղել են 20-ից 40 տարեկան երկու կին, կենտրոնի մենթորներից մեկը ծանր վիրավորվել է։

Դեպքի վայր հասնելուն պես ոստիկանները հանցագործին հորդորել են հանձնվել, սակայն նա շտապել է նրանց ընդառաջ։ Տղամարդուն հաջողվել է վնասազերծել ոտքին կրակոցով, այժմ նա հիվանդանոցում հսկողության տակ է։ Հանցագործը Աֆղանստանի քաղաքացի է, հարձակման ժամանակ նա զինված է եղել մեծ դանակով։ Նրա շարժառիթներն անհայտ են։ Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է չայցելել քաղաքի այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։

Իսմայիլինները իսլամի, շիիզմի մի ճյուղ են։ Իսմայիլիները կարծում են, որ Ղուրանը երկու մակարդակ ունի՝ «զահիր»՝ բացահայտ և «բատին»՝ թաքնված: Իսլամի այս ճյուղի համար ճշմարտության մարմնավորումը իմամն է: