Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լոբու ու եգիպտացորենի հատիկ՝ քթերից, ուլունք՝ ականջից. Գորիս ԲԿ-ում են հեռացրել

Վերջին մի քանի օրերի ընթացում Գորիսի ԲԿ  դիմած երեխաներին ԼՕՌ  մասնագետի (քիթ֊կոկորդ֊ականջաբան) միջամտությունն անհրաժեշտ եղավ։ 

Կենտրոնից մանրամասնում են, որ երկամյա, երեքամյա և վեցամյա փոքրիկներին տարբեր ժամանակահատվածներում ԲԿ էին բերել քթի խոռոչում  և ականջում  օտար մարմի առկայության գանգատներով։ 

Զննման արդյունքում պարզ էր դարձել, որ երկու փոքրիկների  քթի խոռոչներում առկա են եգիպտացորենի, լոբու հատիկներ, իսկ  մյուսի ականջում՝  ուլունք։

Գորիսի ԲԿ֊ի  մանկական և մեծահասակների ԼՕՌ մասնագետ Քրիստինե Դադունցի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ  երեխաների ականջի օտար մարմինը հեռացվեց տեղային անզգայացամբ, իսկ քթի խոռոչներինը՝  անհրաժեշտ սարքավորումներով։