Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լոս Անջելեսի դպրոցների գործադուլը հանգեցրեց աշխատավարձերի բարձրացման

Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը (LAUSD) և կրթական աշխատողների արհմիությունը SEIU Local 99-ը համաձայնության են եկել, որը ներառում է արհմիության պահանջած աշխատավարձի բարձրացումը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է LAUSD-ի և արհմիության համատեղ հայտարարություններում:

Դպրոցական շրջանի հայտարարության համաձայն, համաձայնություն է ձեռք բերվել «նոր պայմանագրի շուրջ, որը մոտավորապես 30,000 աշխատողների համար զգալիորեն կբարձրացնի աշխատավարձերը»: Նշվում է, որ համաձայնագիրը վերացնում է «աշխատավարձի պատմական անհավասարությունը», ինչպես նաև ընդլայնում է բժշկական նպաստները կես դրույքով աշխատողների համար:

Արհմիությունը Twitter-ում հայտնել է, որ համաձայնագիրը նախատեսում է աշխատավարձի 30%-ով բարձրացում, ինչպես պահանջում էր։

Լոս Անջելեսում մարտի 21-ին գործադուլ էր սկսվել, որին մասնակցել է ավելի քան 30 000 աշխատող, այդ թվում՝ այգեպաններ, ուսուցիչների օգնականներ, ավտոբուսի վարորդներ, սննդի սպասարկման աշխատողներ և այլն։ SEIU Local 99-ը պահանջներ է ներկայացրել աշխատավարձի 30%-ով բարձրացման և ամենացածր վարձատրվող աշխատողների համար ժամում 2 դոլարի նպաստի վերաբերյալ: Իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են աշխատավարձերը բարձրացնել ընդամենը 23%-ով և առաջարկել 3% հավելավճար։