Armenia

Լոս Անջելեսում ջուրը կկտրեն այն տներում, որտեղ համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իշխանությունները կսկսեն անջատել ջուրն ու էլեկտրականությունն այն տներում, որտեղ կորոնավիրուսի համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում մեծ թվով հյուրերի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հայտնել է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետին, որի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Համապատասխան կարգադրությունն արդեն արվել է քաղաքի ջրային պաշարների եւ էներգետիկայի վարչությանը: Այդ միջոցը, որի պատճառը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճն է, կսկսի գործել օգոստոսի 7-ից:

Օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի իշխանությունները տեղեկացրել են, որ անցած օրը քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2,3 հազար նոր դեպք, 68 մարդ մահացել է: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մեգապոլիսում արձանագրվել են 197 հազար ախտահարված եւ 4,8 հազար մահացու վախճան: Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում Ֆլորիդայում, Արիզոնայում, Տեխասում եւ Կալիֆոռնիայում, նկատվում են հիվանդացության ռեկորդային ցուցանիշներ: Տեղական իշխանությունները դադարեցրել են սանիտարական սահմանափակումների թուլացման կամ վերացման՝ ավելի վաղ սկսված գործընացը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,8 միլիոն դեպք, մահացել է 158,2 հազարից ավելի մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Football news:

Ole Gunnar Solskjaer: De Gea saved us for years, Henderson did the same today. Lingard played well
The semed said goodbye to Barcelona: Thank you for the opportunity to realize the dream. Eternally grateful
Juve have leased Morata from Atletico for 10 million euros with the right to buy out for 45 million
Barcelona and Atletico have agreed a move for Suarez (Fabrizio Romano)
At the 1950 world Cup, Amateurs from the United States beat England. The coach of the Americans compared their players to sheep, and the author of the winning goal went missing
Dan Henderson made his debut for Manchester United at the age of 23. He made 141 appearances on loan
Shaka Hyslop: Many black players do not see the point in coaching courses, believing that they will not be called for an Interview