Armenia

Մահացել է դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ֆրանսիա-Հայաստան Առևտրա-արդյունաբերական պալատը (ՖՀԱԱՊ) խոր վշտով տեղեկացնում է ՖՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Տիկին Արուսյակ Լյուդի-Հայրապետյանի հոր անսպասելի մահը:

Այսօր, հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ ԳԱԱ անդամ, գիտնական, ֆենոլոգիայի և կենսաբանության բառարանների և հետազոտությունների հեղինակ, Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր պարոն Ֆելիքս Փառնակի Հայրապետյանը: Նրա սիրտը դադարեց զարկել կրկնակի թոքաբորբի հետևանքով, որը հավանաբար COVID 19-ի արդյունք էր:

«Հայրս բացառիկ մարդ էր: Օրինակելի ու պաշտելի ամուսին, հայր, պապիկ: Իր հայրենիքի իրական պատրիոտ, մարդու իրավունքների ու ազատությունների անսասան պաշտպան: Նա մինչև իր վերջին շունչը պայքարեց իր գաղափարների և մեր հայրենիքի ավելի լավ ապագայի համար: Նրա անձնական ներդրումը Հայաստանում ժողովրդավարական և առաջադեմ արժեքների իրականացման գործում կարևոր էր: Նա է ինձ կերտել որպես մարդ, քաղաքացի: Ես նրան անսահման շնորհակալ եմ երջանիկ ու պաշտպանված մանկության ու պատանեկության տարիների, որակյալ կրթության, հրաշալի ընթերցումների ու կյանքի դասերի համար, մեծ բանավեճերի, անմոռանալի ծիծաղի, ինչպես նաև երջանկության ու ներդաշնակության մթնոլորտի համար, որը միշտ տիրում էր մեր տանը իր սիրո, նվիրվածության, մեծահոգության ու բացառիկ իմաստության շնորհիվ: Նա հավերժ կլուսավորի մեր սրտերը», – ԱԼՀ:

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Տիկին Լյուդի-Հայրապետյանին և վշտի այս պահին մեր աջակցությունն ենք հայտնում նրան:

ՖՀԱԱՊ թիմ և գործընկերներ

Football news:

Coach Of Brentford: We went from a mid-level team to the third team of the season. This is an incredible achievement
Burnley are not going to sell Tarkowski for less than 50 million pounds
Lester wants to rent Trincou at Barca with the obligation of ransom for 50 million pounds
Scott Parker: Fulham have a lot to progress. And I am happy about it
Manchester United are threatening to pull out of negotiations for Sancho if Borussia do not reduce the price from 120 million euros
Cesc about Casillas: You are a mirror to look into
Lone mascots are another symbol of the year