Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մահացել է Շերի և Բարբարա Սթրեյզանդի պրոդյուսեր Չարլզ Կոպելմանը

Նոյեմբերի 25-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ երաժշտական ինդուստրիայի վետերան Չարլզ Կոպելմանը։ «Գազետա ռու»-ն հատնում է, որ այդ մասին Instagram-ում հայտնել է նրա որդին՝ Billions սերիալի շոումեն Բրայան Կոպելմանը։

«Երբ կարողանամ հորս մասին ավելին կգրեմ։ Բայց գլխավորն այն է, թե որքան շատ էի սիրում նրան։ Եվ ինչպես նա սովորեցրեց ինձ այն ամենը, ինչ կարևոր է: Նա ապրել է ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էր: Նա անցկացրեց իր վերջին օրերը շրջապատված նրանցով, ում ամենից շատ էր սիրում: Հայրի՛կ, շնորհակալություն»,-գրել է Կոպելման կրտսերը:

Նա չի ներկայացրել պրոդյուսերի մահվան պատճառը։

Չարլզ Կոպելմանը ամերիկացի երաժիշտ էր, ձայնագրման պրոդյուսեր և գործարար։ Նա իր կարիերան սկսել է որպես The Ivy Three երաժշտական խմբի անդամ։ 1970-ականների սկզբին Կոպելմանը միացավ CBS Records-ին և մի քանի տարի անց դարձավ նրա փոխնախագահը: Նա պայմանագրեր է կնքել Բիլի Ջոելի, Դեյվ Մեյսոնի, Ջենիս Իենի, Ջուրնիի և Ֆիբի Սնոուի հետ։

1975 թվականին Կոպելմանը հիմնել է The Entertainment Company-ն, որը ղեկավարում և գովազդում էր երգերի կատալոգները և ներկայացնում այնպիսի երաժշտական արտիստների, ինչպիսիք են Բարբրա Սթրեյզանդը, Դոլլի Պարթոնը, Դիանա Ռոսը, The Four Tops-ը և Շերը: