Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մահվան ելքով դժբախտ պատահար Ստեփանակերտում

Մահվան ելքով դժբախտ պատահար Ստեփանակերտում

Մայիսի 27-ին ոստիկանությանհերթապահմասումհաղորդում է ստացվել` Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի մասին։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու և բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները,  ԱԻՊԾ  հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության գլխավորությամբ,  ինչպես նաև քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության աշխատակիցները, շտապ բժշկական օգնության բժիշկների խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից հայտնաբերվել է մայրաքաղաքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:


Պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: