Armenia

Մանե Թանդիլյանն առողջական խնդիրներ ունի․ նա վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնում է, որ տևական ժամանակ է ունի առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել է լուծել՝ աշխատանքի հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

«Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ <<Լուսավոր Հայաստան>>-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․»

Football news:

Pjanic about Champions League: Barcelona wants to avenge 2-8 in Lisbon and prove it was an accident
Abreu on Suarez for Atletico Madrid: His adaptation will take 30 seconds after the meeting with Simeone
Messi - Suarez: you don't deserve this banishment, but I'm not surprised
Inter is Interested in the Pub. Schalke defender is being considered as a replacement for Skrinjar
Monaco have loaned midfielder Florentina to Benfica. They call him the Octopus
Romelu Lukaku: Racism still Exists all over Europe. This is absurd
Bayern has everything: character, intelligence, technique. You look at their game with admiration. Peter Neustadter about Munich