Armenia

Մանրամասներ Արայիկ Հարությունյանի և պատգամավորների հանդիպումից. նախարարի փոխարեն խոսել է տեղակալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել: Բանն այն է, որ նախարարը հանդիպմանն իր հետ տարել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը, կարելի է ասել, հանդիպման ողջ ընթացքում պատասխանել է իմքայլական պատգամավորների հարցերին: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում Եկեղեցու պատմություն առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաեւ պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու: Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրեթե բոլոր հարցերի ժամանակ նայել է փոխնախարարի դեմքին, որպեսզի նա պատասխանի հարցերին:

Հիշեցնենք, որ կառավարությունում, երբ կրթության ոլորտում պետք է նախարար Հարությունյանը ներկայացներ իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը, նույն ձեւաչափով էր անցել քննարկումը, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանել էր Ժաննա Անդրեասյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումից հետո իշխանական ֆրակցիայում ավելի է խորացել դժգոհությունը նախարարի դեմ, քանի որ այնտեղ մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը՝ իր դանդաղկոտության ու թերի աշխատանքի պատճառով»:

Football news:

Barcelona's Interest in Isak Increased after Koeman's appointment. Larsson has a high opinion of the player (Mundo Seportivo)
Manuel Pellegrini: When you play against Real Madrid and var, it's too much
PSV and Porto are Interested in Barcelona midfielder PUC. He doesn't want to leave the club
Puyol about Barcelona: If we want to win the championship, we need to perform very well
Schalke sacked Wagner. The team has not won the Bundesliga since January
Iacini on 3:4 with Inter: Even a draw would be an unfair result, given how many chances Fiorentina created
Ramos Pro 3:2 with Betis: the Referee tried his best and didn't do anything intentionally