Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճն ավարտվել է մարմնական ծանր վնասվածքներով

Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։

Ոստիկաությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է՝ նրանք մարմնական վնասվածքները ստացել են Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ Միջադեպի ժամանակ տղամարդը, նախնական տվյալներով, բանալիով խփել էր նրանց ու հեռացել։

Ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածվողը դեկտեմբերի 4-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Մայրաքաղաքում բնակվող 34-ամյա տղամարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`