ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
33,272 դիտում, 2022-09-30-ին ըստ Google Analytics-ի:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին, Մենենդեսը առաջարկում է համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի, ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ԱՄՆ ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Կոնգրեսին չտրամադրի վկայական, որ նման փոխանցումը կատարվում է՝ ելնելով Միացյալ Նահանգների ազգային շահերից, որտեղ կլինի նաև մանրամասն նկարագրություն, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, որ տրամադրված F-16-երը կրկին չեն օգտագործվելու Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու համար:
Եվս մեկ փոփոխությամբ Մենենդեսն առաջարկել է դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական աջակցությունը: