Armenia

Մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:

«2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- ասել է Փաշինյանը:

Football news:

Higuain became an Inter Miami player
We read Pirlo's diploma and now we know exactly how Juventus will play
Bale and Regilon have arrived in London for a move to Tottenham
Klopp about the transfer of Thiago: it looks promising. Perhaps it will be useful for fans to follow our media
Bartomeu is getting closer to retirement: Socios bars collected 20 thousand signatures for impeachment
The American company Krause Group bought 90% of Parma's shares
Prokhorov denied information about wanting to buy Manchester United