Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեծ հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ խաղալու են Արգենտինան ու Մեքսիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ հրդեհ է բռկվել «Լուսաիլ» ստադիոնին մոտ գտնվող շինհրապարակում, հայտնում է Կատարի ներքին գործերի նախարարությունը:

Հրդեհը բռնկվել է կեսօրին «Լուսաիլ» ստադիոնից 3,5 կիլոմետր հեռավորության վրա:

Ի դեպ, Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականներն այս մարզադաշտում են այսօր անցկացնելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին

«Լուսաիլը», որը տեղավորում է 80000 հանդիսական, դեկտեմբերի 18-ին կընդունի նաև ԱԱ-2022-ի եզրափակիչը: