Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեծ Մասրիկ գյուղում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Գրետա Ա.-ն, 40-ամյա Լիաննա Ա.-ն, 17-ամյա Վերա Ե.-ն և 15-ամյա Անժելա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Գասպարյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: