Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեզ Նիկոլը զանգեց, դե ի՞նչ անեինք, երեխա էինք պահում» բացատրությունները հետո չեն աշխատելու». Գեղամ Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Գործող վարչախմբին խանգարում են բոլոր նրանք, ովքեր դիմադրելու, այս երկիրը խելքի բերելու ներուժ ունեն, ովքեր հակված չեն պնակալեզության, քծնանքի ու պայմանավորվածությունների գնալու: Նման անհատները մշտական թիրախում են»,-«Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի` կալանավորման մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Գեղամ Նազարյանի խոսքով. «Այն քրեական գործը, որով կալանավորվել է Գրիգորի Խաչատուրովը, հորինովի է: Եթե անգամ մի պահ ընդունում ենք, որ ինչ ասում են՝ ճիշտ է, նույնիսկ այդ դրվագներով այդ ներկայացված մեղադրանքները կալանավորում չեն ենթադրում, այնքան անհեթեթ են: Այսինք պարզ է, որ առիթ են փնտրել Գրիգորի Խաչատուրովին պատժել, կալանավորմամբ ճնշում գործադրել, որովհետեւ Խաչատուրովի հոր՝ Յուրի Խաչատուրովի ձերբակալության ժամանակ այն հայտնի զրույցում, եթե հիշում եք, ասում էին՝ կալանավորենք, կխելոքանա, ցուցմունք կկորզենք:

Ես վստահ եմ՝ Գրիգորի Խաչատուրովը լինելու է ազատության մեջ, եւ Գրիգորի Խաչատուրովին ապօրինի կալանքի տարածները հերթով պատասխան են տալու իրենց արածի համար: Եթե նրանց թվում է, որ մոռացվելու է՝ գնալու է էս ամեն ինչը, հետո իրենք ասելու են՝ դե մեզ Նիկոլը զանգեց, մենք ինչ անեինք, երեխեք էինք պահում, թող իմանան, որ բացատրությունները հաստատ չեն աշխատելու»:

Պատգամավորը վստահ է,՝ դժնդակ ժամանակները, ամոթի ու ստորացման փուլերն, ազգային խայտառակության պահերն ի վերջո անցնելու են; «Մտերմաբար ուզում եմ դիմել նրանց, ովքեր ժամանակին ծանոթ էին փնտրում, ծանոթի ծանոթ, որ Գրիգորի Խաչատուրովի կողքին կանգնեն կամ նրան մի հարց տան…Այսօր այդ մարդիկ ո՞ւր են: Ինչու ձեր հիմնարկում, տանը, բակում չեք բարձրաձայնում այս ապօրինի ձերբակալման կամ կալանավորման մասին: Ինչու չեք թակում ԶԼՄ-ների դռները ու ասում, որ ուզում եք արտահայտվել Գրիգորի Խաչատուրովի կալանավորման դեմ»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեց նաեւ Արմեն Չարչյանի օրինակը՝ ասելով, որ նա կների իրեն՝ այս ամենը պատմելու համար. «Չարչյանն առաջին կալանավորումից հետո բավականին տխուր էր, ոչ թե նրա համար, որ կալանավորված էր եղել, այլ ասում էր՝ կորցրի հավատս շատ-շատ մարդկանց հանդեպ: Երբ ասել են՝ բժիշկներով ակցիա ենք անում ի պաշտպանություն Չարչյանի, ոմանք անգամ հեռախոս չեն վերցրել, ասել են՝ մենք ինչ գործ ունենք, այն մարդիկ, որոնց Չարչյանը ոչ միայն բուժել է, այլ օգնել է, որ դառնան բարձրակարգ բժիշկ…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ