Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մգեցված ապակիներով երթևեկելու համար վարչական տույժի չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով. ՆԳ փոխնախարար

«Պահանջը վերաբերում է բոլորին, հարցադրումը պետք է ուղղել Ձեր կողմից նշված կառույցներին, որովհետև ես անձամբ չեմ տեսել մեքենաները, բայց կարծում եմ, որ գործընկերները, եթե դեռ չեն հեռացրել թաղանթները, ապա շատ կարճ ժամանակահատվածում կապահովեն»,-կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ են կառավարության անդամները, Գլխավոր դատախազին ուղեկցող մեքենան շարունակում երթևեկել մգեցված ապակիներով ծառայողական մեքենաներով:

Փոխնախարարը հայտնեց, որ ոստիկանները կարող են անկաշկանդ մոտենան և արձանագրություն կազմեն մգեցված ապակիներ ունեցող մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ:

Արփինե Սարգսյանը հայտնեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համապատասխան դրույթով, ըստ որի վարչական պատասխանատվություն է նախատեսվում ապակիների լուսաթափանցելության չափի ստանդարտների խախտման համար, կիրականացվեն տույժեր, որոնց չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով, որին միացել է ՀՀ-ն:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ եթե չկա ներքին օրենսդրությամբ խնդրի կարգավորում, ապա գործում է ԵԱՏՄ կանոնակարգը, ինչն էլ գործի են դրել, իսկ ոստիկաններն ունեն համապատասխան սարքավորումներ ապակիների լուսաթափանցելիությունը որոշելու համար: