Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միխայիլ Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Միխայիլ Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

 Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հետ։Այս մասին հայտնում են ՌԴ Կառավարությունից։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նրանք քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման առաջնահերթ խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում։