Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մինչ այս պահը որպես դեպքի ականատես չեմ հարցաքննվել․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․

«Այսօր` 2023թ. մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք և նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ-որ առարկայով։

Մինչ այս պահը`19։15 ին ես, որպես դեպքի ականատես, դեռ չեմ հարցաքննվել, իսկ ինչ վերաբերում է ինչ-որ առարկայով հարվածելելուն, ապա պնդում եմ, որ Մհեր Սահակյանի ձեռքին որևէ առարկա չի եղել և նա որևէ առարկայով չի հարվածել։

Ավելին, Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գոռգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին։

Մնացածի մասին քիչ ավելի ուշ»։