Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել՝ Վարուժան Ավետիսյանին ՔԿՀ տեղափոխելու մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամներն այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ ցույց էին կազմակերպել՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու եւ ստացիոնար բուժում ապահովելու պահանջով, քանի որ, ըստ ցուցարարների, նրա կյանքին վտանգ է սպառնում: Ցուցարարներն իրենց պահանջն արտահայտող պաստառներով եւ Վարուժան Ավետիսյանի նկարներով էին:

Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին, ԱԺԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտություններ անցկացնելու, քանի որ նրա առողջական վիճակի մեջ սրացում էր նկատվել: Նոյեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ Վարուժան Ավետիսյանը լրացուցիչ հետազոտություններ է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրա վիճակը բավարար է: Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 18-ից, Հյուսիսային պողոտայում, Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց՝ ստացիոնար բուժման, տեղափոխելու պահանջով, ԱԺԲ-ականները նստացույց են անում:

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ այդ հարցով հանդիպման գնացած ցուցարարների պատվիրակները հանդիպումից հետո պատմեցին, որ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել էին ՄԻՊ-ի միջամտությամբ, եւ նա տեղափոխվել է ոչ թե հետազոտության համար, այլ՝ ստացիոնար բուժման. «Սակայն բժիշկները, տասը րոպեի ընթացքում մի քանի անալիզներ են վերցրել եւ ասել են՝ նրան պետք չի ստացիոնար բուժում: Նրան տեղափոխել են բանտ. դե պարզ է՝ ռեժիմի հրահանգով է եղել: Ներկա պահին, ՄԻՊ-ը պահանջել է, որ իրենց նամակին հիմնավոր պատասխան տան: Ամսի 1-2-ին իրենց նամակի պատասխանը կստանան, հետո նաեւ կպատասխանեն մեր նամակին՝ փաստերով՝ ո՞վ է ստուգումն արել, ի՞նչ ստուգում են արել, որի հիման վրա արդեն կհասկանանք՝ որտեղի՞ց է գալիս խնդիրը, ո՞վ է որոշել Ավետիսյանի կյանքի հետ խաղալ, նրանից էլ արդեն կպահանջենք: Ամսի 1-2-ին, երբ կիմանանք այն բժիշկների անունները, ովքեր Հիպոկրատի երդում տալու հետ սատանայի հետ պայմանագիր են կնքել, նրանցից էլ կպահանջենք»:

Ցույցի մասնակիցներն իրազեկման երթով ՄԻՊ գրասենյակից գնացին Հյուսիսային պողոտա՝ շարունակելու նստացույցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ