Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միրզոյան. Հույս ունենք, որ գերիների վերադարձի ուղղությամբ Ռուսաստանն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերն ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական ու հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։

Միրզոյանն ասաց՝ այդ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։

«Միաժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկ ու կես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին ու պահվող մյուս անձանց։ Հույս ունենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը։