Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մունդիալ-2022. Կամերունն ու Սերբիան գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին Կամերունի և Սերբիայի հավաքականները:

Չնայած Սերբիայի առավելությանը՝ Կամերունի ընտրանուն հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ 29-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Չարլզ Կաստելետոն: Սերբերին հաջողվեց առաջին կեսի ավելացված ժամանակում երկու անգամ գրավել մրցակից դարպասը: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Պավլովիչը, իսկ երկու րոպեից սերբերին հաշվի մեջ առաջ մղեց Միլինկովիչ-Սավիչը: Երկրորդ կեսի մեկնարկում սերբերը խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միտրովիչը: Կամերունը, սակայն, չհուսահատվեց, շարունակեց գրոհել` փորձելով հետ բերել կորցրածը: Երեք րոպեների ընթացքում նախ Աբուբակարը, հետո Չուպո-Մոտինգը մեկական անգամ գրավեցին սերբերի դարպասը: Աբուբակարը գոլի հեղինակ դարձավ 63, իսկ Չուպո-Մոտինգը՝ 66-րդ րոպեին: