Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նախ իշխանությունը պետք է փոխվի, հետո նոր ընտրության միջոցով վավերացվի նրա լեգիտիմությունը»․ Վազգեն Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մենք գտնում ենք, որ այս պայմաններում Հայաստանում շատ մեծ ցնցում առաջացնելը մի քիչ վտանգավոր է, դրա համար պետք է գնալ այն ճանապարհով, որը վերջում կապահովի լեգիտիմ իշխանություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

Հարցին, թե ինչո՞ւ վարչապետի իրենց թեկնածուի անունը չեն հրապարակում, Մանուկյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ դեռ ժամանակ կա մինչեւ թեկնածուի անունն ասելը, որովհետեւ պետք է ճաքեր լինեն իշխանության մեջ, որ իմաստ ունենա Ազգային ժողովի միջոցով փոխել։ Դա դեռ տեղի չի ունեցել։ Ես համաձայն եմ ձեզ հետ՝ ինչ-որ ժամանակ հետո պետք է անուն հրապարակել։ Եթե հիշում եմ՝ Փրկության շարժման ժամանակ ամենասկզբից իմ անունն էր դրված՝ որպես վարչապետի միասնական թեկնածու, բայց դա որեւիցե լուրջ դերակատարում չունեցավ»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հանելը դա հասարակության պահանջն է։ «Ես համոզված եմ, որ այս դեպքերից հետո հիմա արդեն հասարակության ճնշող մեծամասնությունը որպես հասարակական պահանջ է դրել Նիկոլի հրաժարականը»,- ասաց Մանուկյանը։ Ըստ նրա՝ որպեսզի շարժումը հաջողի, պետք է ապահովել կոնսոլիդացիա։ Այդ կոնսոլիդացիայի ժամանակ ավելի հեշտ կլինի որոշել, թե ում թեկնածությունն առաջադրել։

People hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan on Republic Square of Yerevan, Armenia

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը մարդկանց տուն ուղարկում, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Կոմիտեի անդամների մեծ մասը զբաղված էին բռնագաղթածների հարցերի լուծմամբ, եւ ժողովրդի տրամադրությունն էլ ավելի շատ սգային էր, քան պայքարային։ Դրա համար ես կարծում եմ՝ հետաձգելը շատ ճիշտ էր։ Ես համաձայն եմ գործուն քայլերի հետ, եւ այդ գործուն քայլերը կլինեն։ Դրա համար պետք է, որ այդ մտքով տոգորված լինեն տասնյակ հազարավոր մարդիկ, որպեսզի այդ ցասումը տեղի ունենա։ Նիկոլը հաջորդաբար հայրենիքի վաճառքը շարունակում է։ Ամենազարմանալին աշխարհի համար այն է, որ մեր հայ ժողովուրդը մինչեւ հիմա Նիկոլին չի գցել։ Եվ պարտադիր չէ ինչ-որ կոմիտե ստեղծել ու անհնազանդություն անել, տարբեր ճանապարհներ կան։ Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար»։

Հարցին, Ազգային կոմիտեն պատրա՞ստ է այսօր էլ ընտրությունների գնալ, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ արտահերթ ընտրություններ է կազմակերպում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Չենք քննարկել, բայց ես էլի դեմ կլինեմ։ Սկսած 1995-1996 թվականից՝ ընտրությունները միշտ տալիս են նույն արդյունքը՝ իշխանությունը հաղթում է։ Այսինքն՝ ընտրությունը միայն վերահաստատում է իշխանություններին։ Կարելի է ենթադրել, որ լավ կազմակերպված ու մեծ ցասումով ընտրությունները միգուցե հակառակ արդյունքի կբերեն, բայց մեր ժողովրդի ու պետության ճակատագիրը դնել այդպիսի քարտի վրա, դա խաղամոլություն է։ Իշխանությունը սկզբում պետք է փոխվի, հետո նոր ընտրության միջոցով վավերացվի նրա լեգիտիմությունը»։

Ինչ վերաբերում է ընդդիմության ճանապարհային քարտեզին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ առաջին հերթին պետք է լինի կոնսոլիդացիա։ Քաղաքական այն ուժերը, որոնք ներգրավված չեն կոմիտեում, պետք է միավորվեն, կոնսենսուսի գան ծրագրի շուրջ, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ինչ պետք է անել։ «Պետք է սկսվեն անհնազանդության ակցիաներ, պետք է լինի այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում իշխանափոխության ժամանակ։ Ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի, եւ իշխանությունը կհասկանա, որ ինքը չի կարող դիմանալ։ Եվ հարցի լուծումը կլինի Ազգային ժողովի միջոցով։ Ես չեմ կարող ասել, թե եբ դա կլինի, թող գան ուրիշները»,- հավելեց նա։

Արցախի հարցին անդրադառնալով՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ հարցը պետք է բաց պահել, բայց այսօր դեռ չկա սցենար, որով հնարավոր է Արցախը հետ բերել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ