Armenia

«Նախագիծն ընդունելու դեպքում ե՛ւ գայլերը «վարի կգնան», ե՛ւ մնացած կենդանիները». Նիկոլայ Բաղդասարյանը Ուրիխանյանի՝ Պետաիրավական հանձնաժողով բերած հարցի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագիծ, որով, արտակարգ դրության իրավիճակում երեք ամսով վարկային արձակուրդ տրամադրվի,տոկոսներն էլ չհաշվարկվեն:
«Առկա իրավիճակը այնքան ակնառու խնդիրներ է առաջացրել բնակչության մեծամասնության համար, որոնք հադիսանում են վարկառու»,-ասաց պարոն Ուրիխանյանը՝ նշելով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում պետք է պարտադիր ունենանք կարգավորում: Ուրիխանյանի խոսքով, սա քաղաքական դիրքորոշում է եւ չի ցանկանում տնտեսական հաշվարկներով պատճառաբանել դեմ լինելը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ նախագծում իրավական խնդիրներ կան: Ըստ նրա, բանկը եթե մեկ այլ բանկից վարկով գումար է վերցրել եւ վարկով տվել քաղաքացուն, ապա, արձակուրդ տալու դեպքում չի կարողանալու այդ բանկի նկատմամբ իր պարտավորությունները կատարել: «Այսինքն՝ քաղաքական ձեր դիրքորոշումը ո՞րն է, չսնանկանան մարդիկ, սնանկանան միայն բանկե՞րը»: Ուրիխանյանը պնդեց իր տեսակետը՝ նշելով, որ դա քաղաքական դիրքորոշում է եւ որ արտակարգ դրության պայմաններում սոցիալ-տնտեսական կոնյուկտուրայից բխելով անհրաժեշտություն է տեսնում բացառապես պաշտպանելու քաղաքացու շահերը:

Ապա հարց ուղղեց՝ «Ցրտահարության ժամանակ ավելի շատ վնասի ենթակա են արագիլնե՞րը թե գայլերը: Ես գտնում եմ, որ մեր վարկառուներն արագիլների կարգավիճակում են, իսկ բանկերը՝ գայլերի»: Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց՝ նախագիծն ընդունվելու դեպքում ե՛ւ գայլերը «վարի կգնան», ե՛ւ մնացած կենդանիները:

Քննարկմանը ներկա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նույնպես դեմ արտահայտվեց այդ նախագծին՝ նշելով, որ այս պայմաններում ուղղակիորեն կդադարի վարկավորումը: Ըստ Երիցյանի, եթե անձը վճարունակության խնդիր ունի, հնարավոր է բանկի հետ քննարկումների արդյունքում լուծում գտնեն եւ այս օրերին բանկերը հենց այդպես էլ անում են: Տոկոսների հետաձգումն էլ, ԿԲ նախագահի տեղակալի համոզմամբ, խնդիրներ կառաջացնի եւ կավելացնի վարկառուի բեռը, ինչը նրան նույնպես կմղի սնանկացման: Բացի այդ պարոն Երիցյանն ասաց, որ բանկ-ավանդատու շղթան կարող է «այլանդակվել ու այլասերվել», որը հետագայում շատ ավելի մեծ խնդիրների ու աղքատացման առաջ կկանգնեցնեի:

Տիգրան Ուրիխանյանի նախագծին հանձնաժողովում դեմ քվեարկեցին: Այն չի ընդգրկվի լիագումար նիստի օրակարգ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Football news:

Ex-city defender Onuoha: I never felt safe in the US. If the police don't like it, you can lose your life
Barcelona wants to bring back 19-year-old Manchester City defender Garcia. The English are not going to let him go
Gianni Infantino: We must all say no to racism and violence. In any form
Barcelona for 4.5 million euros will buy 70% of the rights to 19-year-old forward Sao Paulo Maya
Martin Ødegaard: Sociedad wants to get into the Champions League is a dream. It's hard to fight Real Madrid and Barca, but we can fight the rest
Newcastle midfielder Longstaff is close to a move to Udinese. His salary will increase by more than 30 times
Milan defender Duarte was injured. This is the second injury at the club after resuming training