Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նախագծով՝ քննիչ հանձնաժողով չներկայանալու և տեղեկատվություն չհայտնելու դեպքում անձին սպառնում է քրեական պատասխանատվություն». Արմեն Խաչատրյան. 1in.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

1in.am. Իշխանության ներկայացուցիչները ավելի վաղ նշել էին, որ մտադիր են համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը պատասխանատվություն կսահմանի քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու համար:

Նախագիծը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, հեղինակն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Մյուս հանձնաժողովականները միաձայն կողմ են արտահայտվել նախագծին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը նշեց, որ նման նախագծի անհրաժեշտությունն ի սկզբանե կար, որովհետև Հայաստանը խորհրդարանական երկիր է, և Ազգային ժողովի գործիքակազմը, որ գոյություն ունի իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար, կարիք ունի թարմացման. «Այս առումով, այո՛, Քննիչ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ էր այս նախագիծը, որովհետև ցանկացած անձ կարող է ասել՝ չեմ վստահում կամ ցանկություն չունեմ ներկայանալ ու բացատրություններ տալ կամ հարցերի պատասխանել: Նույնկերպ կարող են վարվել քննչական մարմինների նկատմամբ, ասել՝ մենք չենք վստահում քննչական մարմիններին, դատախազությանը, դրա համար հարցաքննության չենք ներկայանում:

Այս տրամաբանությունից ելնելով ոչ միայն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի, այլև բոլոր քննիչ հանձնաժողովների բնականոն գործունեությունն ապահովելու համար խիստ անհրաժեշտ է այս նախագիծը: Չի կարելի հանդուրժել, որ առաջնային մանդատով օժտված մարմինը ինչ-որ հարցի շուրջ ուսումնասիրություններ անի և որոշ մարդիկ որոշեն, որ չեն վստահում ու չներկայանան այդ մարմին: Հետևաբար, այն մարդկանց, ում կհրավիրի քննիչ հանձնաժողովը, պետք է պարտադիր ներկայանան և հայտնեն բոլոր այն տեղեկությունները, որոնք գործի բերումով կամ իրադարձությունների բերումով իրենց հայտնի են»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

«Այդ նախագծով պարտադիր է դառնում քննիչ հանձնաժողով ներկայանալը և համապատասխան տեղեկատվություն տրամադրելը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս են ստիպելու, որ մարդիկ գան քննիչ հանձնաժողով և չգալու դեպքում ի՞նչ է նրանց սպառնում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չներկայանալու և տեղեկատվություն չհայտնելու դեպքում տվյալ անձին սպառնում է քրեական պատասխանատվություն: Այդ արարքը քրեականացվելու է, այն դիտվելու է որպես քրեորեն պատժելի արարք: Դեռևս սանկցիաների մասին չեմ ուզում խոսել, չեմ կարծում, որ շատ խիստ սանկցիաներ կլինեն, բայց քրեական պատասխանատվությունն արդեն ենթադրում է բավական խիստ արձագանք պետության կողմից: Ցավում եմ, որ մենք գնում ենք այս քայլին, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ բնականոն աշխատանքներն ապահովելու համար պետք է քրեականացնել այդ արարքը, այնպես ինչպես, քրեական դատավարության օրենսգրքով քրեականացված են մի շարք նմանատիպ այլ արարքներ»,-ասաց Արմեն խաչատրյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: