Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախատեսվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և դրանց շնորհելու կարգը. «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում: Մասնավորաբար, նախատեսվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և դրանց շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։

Նշվում է, որ «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատվավոր կոչումների շրջանակը, որոնք են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի և վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։