Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նախկինում բանակում կարող էր առաջխաղացման գնալ այն զինծառայողը, որն ուներ 12 ախպերների հետ ինչ-որ կապեր, հիմա խոսվում է, որ բանակում բան չի փոխվել». Հայկ Սարգսյանը՝ Պապիկյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ գաղտնիք չի՝ պայմանագրայիններ կան, որ իրենց կցված զենքին լավ չեն տիրապետում, ֆիզպատրաստության չեն ներկայանում, չեն կարողանում 100 մետր վազել, նրանց աշխատավարձը ինչո՞ւ պիտի ավելանա. «Սա սոցիալական ծրագիր չի, առաջնային խնդիր բանակի մարտունակության բարձրացումն է»:

Հետո Հայկ Սարգսյանն ասաց. «Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց դրանք կան: Պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը եւ այլ խախտումներ, զանցանքեր կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ- ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ»:

Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել ու բանակում խնդիրները, արատավոր երեւույթները շատ են. «Օրենսդրական մի շարք նախաձեռնությունների կարիք կա, ոչ թե նրա համար, որ դրա աղբյուրը, օրրանը բանակն է, ամենեւին: Բանակը հասարակության հայելին է ու այն, ինչ բաց հասարակությունում թույլատրված է, բանակում արգելված է: Պետք է դրանք սահմանափակենք, ընդհուպ արմատախիլ անել: Քայլեր ձեռնարկում ենք, այդ թվում՝ սմարթֆոնների սահմանափակումը միտված է նրան, որ զինվորականը իր գործով զբաղվի»:

Հայկ Սարգսյանը նաեւ հարցրեց բանակում առաջխաղացումից. «Նախկինում դա ակնհայտ փաստ էր, որ բանակում կարող է առաջխաղացման գնալ այն զինծառայողը, որն ունի ծանոթներ, բարեկամներ, 12 ախպերների հետ ինչ-որ կապեր ու այդ աստիճանավանդակով կարող էր առաջխաղացում լիներ, հիմա խոսվում է, որ բանակում բան չի փոխվել ու բանակում առաջխաղացում կարող ես ունենալ, երբ ունես լավ կապեր: Կխնդրեմ սրան անդրադառնալ՝ ինչպես են ընտրվում կադրեր՝ պաշտոնների համար»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «12 եղբայրներն այլեւս չկան: Եղբայրներ կա, բայց նրանք 12 չեն: Հովանավորչությունը վերջացավ գուցե 2 տարի առաջ»: Նա վստահեցրեց, թե ՊՆ-ի բերած նախագծերով հենց ծանոթ-բարեկամների դեմ պատ է շարվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ