Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նարինե Դիլբարյան. «Ես ուզում եմ, որ բոլորս հեռանանք հույզերից, խոսենք միայն փաստերի մասին եւ այդ պատասխանատուներից ձերբազատվելու ռեալ ուղիներ մշակենք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հասարակական-քաղաքական գործիչ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ստեղծված իրավիճակում, եթե մենք պետություն ենք, իսկ մենք պետություն ենք, պետք է պաշտպանենք Բերձորի եւ Աղավնոյի բնակիչների իրավունքները: Հակառակ դեպքում շատ շուտով մենք կհայտնվենք նույն այդ իրավիճակում»: Նա խոսեց նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մասին, որի հիման վրա իբրեւ թե կատարվում են այս գործողությունները:

Նարինե Դիլբարյանը նկատեց, որ այսքան ժամանակ Արցախի եւ Ադրբեջանի շփման գիծը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում: «Գրեթե կանոնավոր պարբերականությամբ, եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը մի քանի անգամ շփման գծի երկայնքով, տարբեր տեղերում տեղի են ունենում փոխհրաձգություններ, իսկ օգոստոսի 1-ից 3-ը, ըստ էության, եկեք իրերը դարձյալ կոչենք իրենց անուններով, ռազմական լայնամասշտաբ գործողություններ: Եվ դա Ադրբեջանը կոչեց հակաահաբեկչական գործողություն: Այսինքն, Հայաստանը հայտարարվեց ահաբեկիչ պետություն, որի դեմ, իբր, կատարվում էր հակաահաբեկչական գործողություն: Եվ սա այն համապատկերում, երբ Հայաստանի Հանրապետության զինծառայողները իրենց ժամկետից, օգոստոսի 14-15-ից շուտ զորացրվեցին:

Ես ուզում եմ, որ բոլորս միասին հեռանանք հույզերից, խոսենք միայն փաստերի մասին եւ այդ փաստերի պատասխանատուներից եւ ձերբազատվելու ռեալ ուղիներ մշակենք»,-հայտարարեց Դեմկուսի փոխնախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ