Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ առաջընթաց է արձանագրվել

Ստոկհոլմում ուրբաթ օրը կայացել է Համատեղ մշտական մեխանիզմի երկրորդ հանդիպումը, որը հաստատվել էր 2022 թվականի հունիսին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եռակողմ հուշագրով՝ ստորագրված Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից։ Հանդիպմանը սկանդինավյան երկրների կողմից հուշագրի կատարման հարցում արձանագրվել է առաջընթացը: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Շվեդիայի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Մշտական համատեղ մեխանիզմը ողջունել է տեխնիկական մակարդակով համագործակցության ակտիվացումը համապատասխան նախարարությունների և կառույցների միջև, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի արձանագրած առաջընթացը՝ համաձայն հուշագրի: Որոշվել է դրա իրականացման ուղղությամբ շարունակել աշխատանքը»,-ասվում է ուղերձում: ասում է.

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Մշտական համատեղ մեխանիզմի նպատակն է ապահովել Եռակողմ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։