Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Ռուսաստանին «լուրջ հետևանքների» մասին, եթե միջուկային զենք օգտագործվի

Ռուսաստանը սպասում է «լուրջ հետևանքների» միջուկային զենքի կիրառման դեպքում։ Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը կբախվի լուրջ հետևանքների, եթե օգտագործի միջուկային զենք»,-ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն նշաններ չի տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է օգտագործել նման զինատեսակներ։

«Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի վարքագծին և ներկայումս փոփոխություններ չենք տեսնում միջուկային զենքի օգտագործամն դիրքորոշման մեջ»,-հավելել է նա։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է ռազմական գործողություններ իրականացնել Դոնբասում, Խերսոնի մարզում և Զապորոժիեում Ռուսաստանին միանալուց հետո, Ստոլտենբերգն ասել է, որ «դա չի փոխում հակամարտության էությունը», չնայած միջուկային էսկալացիայի սպառնալիքին։

«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը։