Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նեթանյահուն կկասեցնի բողոքի ալիք բարձրացրած դատական ​​բարեփոխումները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոալիցիայի իր գործընկերներին հայտնել է դատական բարեփոխումների օրինագիծը կասեցնելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է « РИА Новости» գործակալությունից: KAN հեռուստառադիոընկերության տվյալներով՝ նախաձեռնության գլխավոր գաղափարախոս, արդարադատության նախարար Յարիվ Լևինը հասկացել է, որ «այլ ընտրություն չկա»։

Նշվում է, որ մնում է դրանում համոզել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին՝ կաբինետի ամենածայրահեղ աջ անդամներից մեկին։ Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթն զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը վերահսկողություն է տալիս դատավորների նշանակման նկատմամբ: Քնեսեթի հատուկ հանձնաժողովը դրան հավանություն է տվել երկրորդ և երրորդ ընթերցմամբ։