Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՆԳՆ փոխնախարար․ «Ոստիկանության 10 ծառայող թմրանյութ օգտագործելու համար ազատվել է աշխատանքից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«2022 թվականին 10 ծառայողական քննության շրջանակներում 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ 2022-23 թվականների կտրվածքով ունենք 6 քրեական վարույթ`քրեական հանցակազմի տրամաբանության մեջ։ Գտել ենք, որ ատեստացիայի շրջանակներում կկարողանանք նախապես այս ֆիլտրի միջոցով անցկացնել համակարգը, եւ համակարգում թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց պարտականությունները եւ հավուր պատշաճի նրանց վարձատրել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով կառավարության նիստում հաստատված ոստիկանության ծառայողների ատեստավորման մասին նախագծին։

Արփինե Սարգսյան

Նա ասաց՝ օրինակ ոստիկանության զորքերի ծառայողների աշխատավարձը բավականին ցածր է․ «Իրենց 24 ժամյա քրտնաջան աշխատանքի արդյունքում նրանք պետք է ստանան հավուր պատշաճի վարձատրություն։ Մնում է միայն լավ պատրաստվել, հարգելի զորքերի ծառայողներ (դիմեց կառավարության շենքի մոտ կանգնած ոստիկաններին) եւ ամեն բան երաշխավորված կլինի։ Եթե կլինեն այնպիսի իրավիճակներ, որ մեր ծառայողները չեն կարողանա սեփական ներուժով հաղթահարել ատեստացիան, մենք վերապատրաստում ենք տրամադրելու։ Գերազանց հանձնելու պարագայում վարձատրությունը կրկնակի կլինի, լավի դեպքում՝ 75%, բավարարի դեպքում՝ 50%»։

Անդրադառնալով դեպքին, թե պարեկը չտուգանելու համար վարորդին առաջարկել է իր համար կոշիկ գնել, ապա փոխնախարարն ասաց․ «Տեղյակ չեմ նմանատիպ տեսանյութերից, որովհետեւ ես հենվում եմ բացառապես ոստիկանությունում ստացված հաղորդումների վրա։ Նման դեպքով ես տեղյակ չեմ ծառայողական քննության փաստի մասին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ