Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը. Չալաբյան

«Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում»,- ««Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ են այս մարդիկ մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը։

«Տպավորություն կա, ավելի մեծ պատրաստակամությամբ են հանձնում Արցախը, քան Ադրբեջանը պատրաստ է Արցախն ընդունել։ Ինչո՞ւ են հանձնում։ Նիկոլ Փաշինյանն ոչ թե Արցախը հանձնում է, որովհետև պատերազմ է պարտվել, այլ նա պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը։

Իմ ենթադրությունն այն է, որ իրենք Արցախն ընկալում են որպես իրենց համար քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար և պետք էր Արցախը հանձնել։ Թղթով հո չէի՞ն հանձնի, եթե բնակչության 95 տոկոսը կողմ էր Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնել, ժողովրդի դիմադրողականությունը, ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ տեսաք չստացվեց»,-ասաց Ա. Չալաբյանը։