Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է թարմացնել իրեն սպասարկող ավտոպարկը. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Պադավատապետությանը դեմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թարմացնել իրեն սպասարկող ավտոպարկը։ Մի քանի օր առաջ նկատեցինք, որ նրան սպասարկող մեքենաների մեջ նոր Toyota Hiace մակնիշի միկրոավտոբուս է հայտնվել։ Այն, ինչպես հասկացանք, փոխարինում է նախկինում առկա Volkswagen Multivan մինիվենին, որը տեղափոխում էր ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ջոկատայիններին։

Կառավարության լրատվականից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք ՊՊԾ։ Մենք ճշտեցինք, որ մոտ 4 ամիս առաջ է ՊՊԾ-ն ավտոսրահից ձեռք բերել նշված Toyota Hiace միկրոավտոբուսը, արժեքը՝ մոտ 20 մլն կամ 40 հազար դոլար։ Բայց սա միակ ձեռքբերումը չէ վարչապետի ավտոպարկում։ Անձամբ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար մի նոր զրահապատ մեքենա են ձեռք բերել՝ ջիպ տեսակի։ Lexus LX570 մակնիշի շքեղ ամենագնաց, որն անցյալ տարի է գնվել՝ բյուջեի հաշվին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում