Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին:

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով
հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր
մշակույթի ժառանգորդները Հայաստանում պահպանեն, զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու
մշակույթը:

Թո՛ղ սիրո և պտղաբերության այս պայծառ գարնանային տոնը խինդով և ջերմությամբ լցնի ձեր տները, հեռու պահի
բոլոր փորձություններից և սկիզբ դառնա նոր ձեռքբերումների:

Հայաստանի ասորական համայնքին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն, բարօրություն և խաղաղություն: