Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլական ապագան տիկին վարչապետը ցուցադրում է ականջեականջ ինքնագոհ ժպիտով. դու սա ես, հայ ժողովուրդ, մեզ ցեխից հանիր քեզ թագավոր դարձրիր ու էլ պրծում չես ունենա

«Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ Կա՜ Ապագա», Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի եւ Շիրակի մարզերի այս երկու համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին: Երկու համայնքներում էլ առավելություն է ստացել Քաղպայմանագիր կուսակցությունը։

Շուտով Երեւան համայնքում էլ տեղի կունենան ընտրություններ, եւ կասկած չկա, որ քաղաքական հենակ-ընդդիմության առկայությամբ քաղպայմանագիրը կրկին «կհաղթի»։ Վերջին օրերին Սերժ Սարգսյանի հենակ-ակտիվությունը հանրային դաշտում ուղղված էր դրան։ ՏԻՄ նախորդ ընտրություններում քպ-ն որտեղ էլ չի հաղթել, կաթվածահար է արել ՏԻՄ կառավարման մարմինները, այդպիսով ապահելով իր վերահսկողությունը։ Նիկոլական ապագայի անշեղ ապահովման համար կոպիրկինյան համապետական մանդատը պետք է լրացվի ՏԻՄ մանդատով, որպեսզի Նիկոլը լիարժեք հղում անի ժողովրդի տված մանդատին․ «Տեսեք, Նիկոլն էդքան հրաժարական տվեց, էդքան ընտրություն եղավ, մեկ է՝ էս ժողովուրդը մեզ է ընտրում»՝ քպ հավաքական տականքի կարգախոսն է։

Ինչ է Նիկոլական ապագան․ Արցախի՝ ՄԽ սկզբունքներից «ազատագրում» եւ իրավական ենթարկում Բաքվին, Կարսի պայմանագրով ընդամենը պրոտեկտորատ Նախիջեւանի լիարժեք իրավական ենթարկում Բաքվին, բնիկ հայ բնակչության սպանդ եւ արտաքսում, ցապարների զանգվածային բնակեցում 29,8-ում, հատկապես սահմանամերձ շրջաններում եւ Երեւան քաղաքում՝ մայրուղիների եւ այլ հաղորդակցությունների վերահսկողությամբ, ՀՀ տարածքի զգալի մասի օտարում՝ ցապարների ինքնակառավարման մեխանիզմների միջոցով։ Այդ մեխանիզմը ամրագրված է ՏԻՄ վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ․ արժե մեջբերել այդ հատվածը․

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`

3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):

Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն նաև Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք:

Պարզ ասած՝ ցապարները մեկ տարի հետո ձեւավորելու են տեղական ինքնակառավարման մարմիններ։ Պետք չէ կասկածել, որ «խաղաղ պայմանագիրը ի հեճուկս բոլորի ու Ադրբեջանին տրված քարտ-բլանշներով հնարավորինս արագ ստորագրելու» համար հանվի նաեւ մեկ տարվա «ցենզը»։ Նշենք, որ էթնիկ հայկական ծագումով բնակչությանը մունիցիպալ իրավունքներ Բաքուն պատրաստ է տրամադրել միմիայն «ադրբեջանական» հպատակություն ընդունելու եւ հայկական անձնագրերից հրաժարվելու դեպքում, ինչից քպ-ն միայն ուրախ է՝ կարեւորը «հայրենիքում ապրելու կամքն է»։

Փաշինյանի՝ Երեւանը էթնիկ սկզբունքով երկսեկտոր քաղաքի վերածելու «խաղաղ առաջարկին» անդրադառնում ենք 2021 թվականից սկսած (ezerk, lragir): Չմոռանաք երկիրը բացի ցապարներից 2 միլիոն պակիստանցիներով եւս բնակեցնելու Տիգրան Ավինյանի ծրագրերը: Չմոռանանք նաեւ, որ Ավինյանը քպ թեկնածուն է Երեւանի քաղաքապետի ընտրություններին։

Հայերը իրենց իսկ երկրում փոքրամասնություն, որը պետք է ծառայություններ մատուցի թուրք-ցապարական մայրուղիների երկայնքով եւ խաչմերուկներում «դոներ-քեբապ» պանդոկներում եւ «հին Փերա» հասարակաց տներում, առաջին ընտանիքի բարձր հովանավորությամբ եւ ժողովրդի մանդատով։ Տիկին վարչապետը զուր չէ ամուսնուն ման տալիս Հայաստանի տարբեր անկյուններում, ուր վերջինս վերացած դեմքով կուկուռուզ է կրծում կամ մտասեւեռ արտահայտությամբ աղբ հավաքում։ Նիկոլական ապագան տիկին վարչապետը ցուցադրում է ականջեականջ ինքնագոհ ժպիտով. դու սա ես, հայ ժողովուրդ, ես քու ցավը տանեմ, մեզ ցեխից հանիր քեզ թագավոր դարձրիր ու էլ պրծում չես ունենա՝ դուրդ չի գալիս՝ ռադ եղիր, քեզ ուրիշ հայրենիք ճարի, մերը սա է լինելու։ Քո եւ ցապարների մանդատով։ 44-օրյա պատերազմում մենք զիջեցինք ընդամենը որոշ տարածքներ, մինչդեռ երկրի ու սերունդների ապագան պատրաստ ենք տանուլ տալ բոլորովին այլ պատերազմում։