Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր աշխատանքային խումբ է ստեղծվել. ով կղեկավարի այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով  միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Աշխատանքային խմբի կազմում են լինելու նաև՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալ և այլք:

Ընդ որում, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։

Ն.Հ.