Armenia

Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական նոր կազմակերպության գործունեությունը, որը միտված է նպաստելու գիտության և կրթության ոլորտի զարգացմանը։ Այս մասին նշված է տարածված հայտարարության մեջ։ 

Հանդիպման սկզբում ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ հասարակական նոր կազմակերպության հիմնադրումն ինքնանպատակ չէ, և որ այն տարբերվելու է ներկայումս գործող հասարակական կազմակերպությունների ստեղծման շարժառիթներից և տեսլականներից։

Նրա հավաստմամբ, հասարակական կազմակերպության ստեղծումն օբյեկտիվ անհրաժեշտություն է․ «Հատկապես վերջին շրջանում կրթության և գիտության ոլորտում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։ Մինչ այս պահը մենք բարեփոխման շոշափելի որևէ արդյունք դեռևս չենք արձանագրել։ Հասարակական կազմակերպության ստեղծման գլխավոր շարժառիթը վերոնշյալ գործընթացներին ուղղորդող ազդեցություն և բարեփոխումների գործում լիարժեք մասնակցություն ունենալն է»։

Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ, հասարակական կազմակերպության նպատակներն են Հայաստանում գիտության և կրթության ոլորտում բարեփոխումներին աջակցելը, ոլորտի բարեփոխումների փաթեթներ, նախագծեր մշակելը, առկա ծրագրերին, առաջարկներին, նախագծերին փորձագիտական գնահատական տալը։

Բացի դրանցից, նրա խոսքով, հասարակական կազմակերպությունը միտված է նպաստելու Հայաստանում գիտության տարածմանը, զարգացմանը, կազմակերպելու դասախոսություններ, մեդիա հաղորդումներ, տարածելու գիտական, գիտահանրամատչելի նյութեր, ինչպես նաև պաշտպանելու Կազմակերպության անդամների, գիտության և կրթության ոլորտում ներգրավված անձանց իրավունքները:

Անդրադառնալով թվարկած վերջին նպատակին՝ Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ գիտակրթական կազմակերպություններում թերևս գործում են արհմիություններ, սակայն դրանք հիմնականում զբաղված են աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ․ «Մենք բարձրաձայնելու ենք ավելի գլոբալ խնդիրներ, և եթե տեսնենք պետական կամ լիազոր մարմնի կոնկրետ քաղաքականության արդյունքում ոլորտի կամ առանձին աշխատողների շահերի ոտնահարում, մենք օրենքով սահմանված կարգով ձեռնամուխ ենք լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ հարկ եղած դեպքում դատական կարգով»։

Հասարակական նոր կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո նախաձեռնության անդամները քվեարկության միջոցով ընտրեցին նաև դրա ղեկավար կազմին։ Ըստ այդմ՝ «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ընտրվեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

ՀԿ-ի խորհրդի անդամներ են ընտրվել ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ Արսեն Թավադյանը, Մանկավարժության ամբիոնիասիստենտ Մերի Հովհաննիսյանը, Կրոնի պատմության և տեսության ամբիոնդոցենտ Պարգև Բարսեղյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Մոսինյանը,Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Մովսես Դեմիրճյանը և Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն դոցենտ Ալեն Ղևոնդյանը։ Ապա արդեն խորհրդի անդամների ընտրությամբ Արսեն Թավադյանն ընտրվել է ՀԿ-ի քարտուղար։

Մենուա Սողոմոնյանը տեղեկացրել է, որ նորաստեղծ ՀԿ-ն ժամանակավոր կգործի Ծարավ Աղբյուր 119/2 հասցեում։ Նրա հավաստմամբ, ծրագրերը և մտադրությունները բավականին շատ են, որոնք վերաբերում են ինչպես բուհական կրթության, հետազոտության, տեղական ու միջազգային փորձի ուսումնասիրությանը, այնպես էլ իրավական ակտերի  փորձաքննություններին․ «Ոլորտը բավականին լայն է, պետք է վեր հանել խնդիրները և նպաստել ինչպես մեր հարազատ ԵՊՀ-ի, այնպես էլ բուհական ընդհանուր համակարգի զարգացմանը»։

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՀԿ-ն իր գործունեությունն իրականացնելիս պետք է լինի առավելագույնս թափանցիկ, ինչպես նաև իրապես գործող։ Նրա հավաստմամբ, արդյունավետ գործունեությունն է կշիռ տալու կազմակերպությանը․ «Միանշանակորեն բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արդյունք ապահովելուն»։

Մենուա Սողոմոնյանի կարծիքով էլ կարևոր է, որ ինչ-որ  ծրագրում ներգրավվելիս մարդիկ հոգեկան և նյութական բավարարվածություն զգան․ «Ինչպես ցանկացած նախաձեռնություն, մենք կքննարկենք նաև, թե ինչ հնարավորություններ, ֆոնդեր կամ դոնորներ կան՝ համագործակցելու համար»։ Նրա խոսքով, առաջիկայում կլինենհանդիպումներ և կքննարկվեն բոլոր նախաձեռնությունները։

Football news:

Matteus on Levandovsky: This is not just the best player in the world. His character and will are unique
Messi trained with a bandage on his left leg. This is a precautionary measure, he will play against Bayern
Karl-Heinz Rummenigge: Neuer is world-class, and Ter Stegen is on the way to it
Chelsea are stepping up negotiations for Havertz after Bayer's relegation from the Europa League, Cech is involved in them
Messi bought a penthouse in Milan. It was reported that Inter is Interested in the player
Real advance refund the Youngster of rental Sociedade. Zidane is impressed with his performance
Barys 20 days before the start of the KHL: they do not know where to play, Legionnaires are cut off from the team