Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր քայլարշավային արահետներ՝ Լոռիում

ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Օրերս հանրությանը և տուր-օպերատորներին ներկայացվեցին մի շարք նորաստեղծ ճամբարատեղիներ ու հյուրատներ Լոռու մարզում՝  սիրված գրող Հրանտ Մաթևոսյանի հայրենի Ահնիձոր և մոտակա Աթան, Լոռուտ, Շամուտ բնակավայրերի  տարածքներում։

Տեղացիներն ու օտարերկացիներն այս նոր քայլարշավային արահետներով անցնելիս վայելում են աննկարագրելի գեղեցիկ անտառային տեսարանները, որոնք նկարագրված են ժամանակակից հայ արձակագրի ստեղծագործություններում։

ԱՄՆ դեսպանության «Ժողովրդավարության փոքր դրամաշնորհներ» ծրագրի շնորհիվ Trails For Change NGO հասարակական կազմակերպությունը հաջողությամբ իրականացրել է այս զբոսաշրջային նախագիծը, որտեղ մեկտեղված են բնաշխարհն ու մշակույթը։

Բաց մի՛ թողեք անզուգական անտառներն ու Լոռու գյուղական կյանքի թաքնված հրաշալիքները վայելելու հնարավորությունը AR Trails: Travelling with AR բջջային հավելվածի միջոցով։

Այս հավելվածը ձեր քայլարշավն իրապես կհարստացնի՝ ապահովելով պատմական ու մշակութային տեղեկություններ բոլոր այն վայրերի վերաբերյալ, որտեղով դուք կանցնենք»։