Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նրանք պատրաստվո՞ւմ են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Արարատ Միրզոյանը՝ Դիմադրության շարժման մասին

Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ասածից երկու փաստարկ կարող եմ բերել։ Նախ, անցած ամառ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի և հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը։ Հարկ է նշել, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավար և թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից։ Եվ երկրորդ, մենք հետևում ենք, տեղի ունեցող սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքներն աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ հանրահավաքներ կազմակերպող քաղաքական ուժերը խոսում են այն մասին, որ ՀՀ-ն ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հետ բանակցություններում, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։ «Եվ այստեղ ես պետք է ասեմ, որ մենք տարօրինակորեն չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա, և իշխանությունն ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվո՞ւմ են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կամ 2021 թվականի հունվարի և նոյեմբերի հայտարարությունները, պատրաստվո՞ւմ են դուրս գալ սահմանազատման գործընթացից, կասեցնել տարածաշրջանային կոմունիկացների ապաշրջափակման գործընթացը։ Եթե այդպիսի մոտեցում հայտնեին, գուցե տրամաբանական կլիներ։ Սա ինձ թույլ է տալիս ասել, որ այդ քննարկվող թեմատիկան զուտ ընդդիմության կողմից ոչ այնքան գեղեցիկ շահարկման ճանապարհ է ու առիթ»,- ասաց նա։