Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրում․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել բախում քպ-ական և ընդդիմադիր պատգամավորների միջև։
Բնականաբար, նման դեպքերում բախման մասնակիցներն ու նրանց կողմնակիցները միջադեպի համար մեղադրում են հակառակ կողմին։

Ամեն դեպքում, առանց ականատես լինելու միջադեպին, փորձեմ իմ գնահատականը տալ։
Նախ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հաճախակի տեսնել այդ քպ-ական, դավաճանների մռութները, նրանց հետ քննարկումներ անել հանձնաժողովներում, ԱԺ դահլիճում, համատեղ մեկնել արտասահման, գուցե նաև միմյանց հյուր գնալ, սուրճ խմել, կատակել։

Չգիտեմ․․․

Մի պահ եթե պատկերացնում եմ, որ ես լինեի պատգամավոր և ԱԺ թեկուզ միջանցքներում հանդիպեի այդ ողորմելի քպ-ական ստրուկ-մանկուրտ-դավաճաններին․․․ նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրերում, գուցե ցմահ դատավճռով։

Հ․Գ․ Այդ պատճառով միշտ հրաժարվել եմ տարբեր հարցերով ԱԺ քննարկումների մասնակցելու հրավերներից»։