Armenia

Նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում նշվել է ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր:

Առանձնահատուկ շնորհավորական խոսքեր ու մաղթանքներ են հնչել Հայրենական մեծ պատերազմի և զինված ուժերի վետերանների հասցեին: Նշվել է, որ փետրվարի 23-ը ևս մեկ առիթ է երախտագիտություն հայտնելու հայրենիքի բոլոր նվիրյալներին։