Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ո՞ր մարդիկ են արթնանում նարկոզի ժամանակ եւ ինչպե՞ս դա կանխատեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղեղի կառուցվածքները, որոնք կարող են կանխատեսել նարկոզի ժամանակ մարդու արթնանալու նախատրամադրվածությունը, առաջին անգամ հայտնաբերվել են Դուբլինի Թրինիթի քոլեջում:

Արդյունքները կարող են օգնել բացահայտել այն մարդկանց, որոնք կարող են միջինից բարձր անզգայացնող դեղաչափերի կարիք ունենալ: Չնայած անզգայացումը կլինիկական բժշկության մեջ օգտագործվում է ավելի քան 150 տարի, գիտնականները լիովին չեն հասկանում, թե ինչու է դրա ազդեցությունը մարդկանց վրա այդքան բազմազան:

Ընդհանուր անզգայացման ժամանակ ենթադրաբար անգիտակից վիճակում գտնվող յուրաքանչյուր չորրորդ հիվանդից մեկը կարող է իրականում ունենալ սուբյեկտիվ վերապրումներ, ինչպիսիք են երազները, եւ շատ հազվադեպ դեպքերում (0,05-0,2 տոկոս) մարդիկ պատահաբար արթնանում են բժշկական պրոցեդուրայի ժամանակ։

Ինչպես պարզվել է, մասնակիցները, որոնք դիմացկուն են եղել անեսթեզիայի նկատմամբ, հիմնարար տարբերություններ են ունեցել ուղեղի ճակատային-գագաթային շրջանների գործառույթներում եւ կառուցվածքներում: Կարեւոր է նշել, որ ուղեղի այս տարբերությունները կարող են նախապես հայտնաբերվել: Գիտնականները պնդում են, որ ճակատային շրջաններում գորշ նյութի մեծ ծավալով եւ ուղեղի ճակատային-գագաթային ցանցերում ավելի ուժեղ ֆունկցիոնալ կապով մարդկանց կարող է անհրաժեշտ լինել անզգայացնող միջոցի ավելի մեծ չափաբաժիններ: