Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը

ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի կենսագրությունը:

Ծնվել է 1975 թվականին,  քաղաք Ստեփանակերտում։

Կրթություն
2000 թ.-Մոսկվայի ռազմական ակադեմիա, «Ունիվերսում» ինստիտուտ՝ Էրիկսոնյան հիպնոզի որակավորում:

1991-1996 թթ. -Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան՝ պատմության և օտար լեզվի բաժին:
1981-1991 թթ. -Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոց:
Աշխատանքային գործունեություն
2023թ․ մարտի 16- ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
2021 թ. – ՊԲ հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ:
2019 թ. – ՊԲ բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ:
2011 թ. –  ՊԲ անձնակազմի հետ տարվող աշխատանքների  բաժնի պետ:
2006 թ. – միավորման հրամանատարի տեղակալ՝ ԱՀՏԱ գծով:
2006 թ. – զորամասի հրամանատարի տեղակալ՝ ԱՀՏԱ գծով:
2003 թ. – զորամասի հրամանատարի տեղակալ՝ ԴԱ գծով:
2000 թ․ – զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ:
1993 թ․- N զորամասի  ՀՄՄ 2-ի նշանառու օպերատոր:

Պարգևներ
Պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ 3-րդ, 4-րդ աստիճանի, «Արիության», «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ», «Մայրական երախտագիտության», «ՀՀ զինված ուժեր 20 տարի», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Հայաստանի երկրապահ», «Անվտանգության մարմիների 100-ամյակ», «ՀՀ զինված ուժեր 30 տարի», «Ներսես Շնորհալի» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Այլ տվյալներ
1993-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։
Ամուսանացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: