Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»․ Արարատ Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է ՀՀ-ի հետ սահմանին անցակետ դնելու մասին։ ՀՀ-ն դիտարկո՞ւմ է այս հարցը»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի եւ նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, եւ կարգավորումները տրվել են նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ, ըստ որի՝ միջանցքը մնում է ՌԴ խաղաղապահ ուժերի ազդեցության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է երկկողմ բեռների եւ մարդկանց փոխադրումը։ Սա ամրագրված պայմանավորվածություն է։ Եվ մենք պետք է արդեն կասկած հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության մասին։ Ինչո՞ւ այլ հարցերի շուրջ ունենալ պայմանավորվածություններ, եթե դրանք Ադրբեջանը խախտելու է ու հետո ավելի կոշտ պահանջներ է ներկայացնելու»։

ԱԳ նախարարը հավելեց․ «Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ